Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ուղեվարձը թանկացրել են

Մայիս 14,2009 00:00

\"\"Չնայած տրանսպորտի եւ կապի նախարարությունը մայրաքաղաքից մարզեր գնացող երթուղային գծերը սպասարկող գծատերերից ոչ բոլորին է թույլատրել սակագները բարձրացնել, սակայն օրերս «Առավոտը» դժգոհություն էր ստացել այն մասին, որ Կոշ-Ուջան-Աշտարակ-Երեւան երթուղագիծը սպասարկող միկրոավտոբուսները ուղեվարձը բարձրացրել են 50 դրամով: Ըստ ուղեւորների, նախկինում Կոշ-Երեւան երթուղին սպասարկում էին 350 դրամով, իսկ այժմ այն դարձել է 400 դրամ, Ուջան-Երեւանը 300-ից դարձել է 350 դրամ, Աշտարակ-Երեւանը՝ 250 դրամից 300 դրամ: Ուղեւորների համոզմամբ, գծատերերը սակագնի թանկացումներն անօրինական են արել: Մենք փորձեցինք տրանսպորտի եւ կապի նախարարությունից ճշտել՝ օրինակա՞ն են տվյալ երթուղիների սակագների թանկացումները: Նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի պարզաբանմամբ, իրենց տեսուչները կգնան եւ կստուգեն՝ դժգոհությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Նա ասաց՝ մեր նշած երթուղիների մաքսիմալ սակագները. «518 երթուղին, որը սպասարկում է Երեւան-Կոշ-Կաքավաձոր գիծը, մրցույթը շահել է 400 դրամով: 521ա-ն, որ սպասարկում է Կոշ-Երեւան գիծը՝ 450 դրամով, Ուջան-Երեւան 522 երթուղին՝ 300 դրամով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել