Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍելն» աշխատակից չի կրճատել

Մայիս 14,2009 00:00

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Գերադասում են քիչ աշխատողներով յոլա գնալ» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ, նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի «ՎիվաՍել» ընկերությունը ավելի քան 370 աշխատակից է ազատել աշխատանքից: Այս առնչությամբ, «ՎիվաՍել»-ից հայտնեցին, որ ընկերության ոչ մի աշխատակից չի ազատվել: Իսկ հրապարակման մեջ հիշատակվող 370 մարդիկ ընկերության աշխատակիցները չեն. «Նրանք աշխատանքներ են իրականացրել ընկերության համար ծառայությունների մատուցման կարճաժամկետ պայմանագրերի շրջանակներում, եւ նրանց աշխատանքն ավարտվել է պայմանագրերի ժամկետները լրանալուն պես: Լինելով պատասխանատու ընկերություն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միշտ հավատարիմ է իր տված խոստումներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել