Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՏԵԻՍՏԸ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿՀԱՍՏԱՏԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մայիս 14,2009 00:00

\"\"

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերջին մի քանի հանդիպումներին մասնակցում է նաեւ դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որին հատկապես ցնծությամբ են դիմավորում երեխաները՝ հետաքրքրվելով, թե լինելո՞ւ է «Վրիժառուի» շարունակությունը, ձգտելով նկարվել նրա հետ եւ այլն: Երեկ «Առավոտի» հարցին, թե ինչու է ինքը մասնակցում ՀՀԿ-ի քարոզարշավին՝ Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Որովհետեւ ծանոթ եմ ծրագրերին եւ ուզում եմ քաղաքի բարելավման, ապագա գործունեության մեջ իմ մասնակցությունն ունենալ»: Եվ մասնավորապես նշեց, թե մասնակցելու է ոչ միայն կրթական ծրագրերին, այլ նաեւ՝ «Անպայման մասնակցություն եմ ունենալու քաղաքի կարգուկանոնի վերահսկմանը»: «Քաշվանք»,- արձանագրեց «Առավոտի» թղթակիցը՝ ենթադրելով, թե Գոռ Վարդանյանը կարգուկանոն կհաստատի իր տիրապետած ուժային մեթոդներով: «Ո՛չ, ո՛չ,- հանգստացրեց նա:- Մեր մեթոդները քաղաքակիրթ են լինելու: Բայց մեր երեխաները, կանայք, մայրերն ու քույրերը պիտի կարողանան հանգիստ ապրել մեր երկրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել