Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Մայիս 13,2009 00:00

Մայիսի 11-ի երեկոյան տեղեկանալով Ավան համայնքում ՀԱԿ-ի ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հանրահավաքի մասին իրազեկում կատարող անձանց նկատմամբ շարունակական բռնարարքները եւ դրանք կատարող անձանց մինչ օրս բացահայտված չլինելը, առավել եւս այն դեպքում, երբ համաձայն բռնության ենթարկված քաղաքացիների հայտարարության՝ իրենց կողմից ոստիկանություն են ներկայացվել այդ անձանց լուսանկարները եւ նրանց կողմից վարվող ավտոմեքենաների պետհամարանիշների տվյալները: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նման բռնարարքներն իրականացվում են ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, եւ դատապարտելով դրանք՝ կրկին անգամ կոչ է անում ոստիկանությանն իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ բռնարարք կատարած անձանց հնարավորինս արագ բացահայտելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլապես ոստիկանության անգործությունը կարող է դիտվել որպես նմանատիպ դեպքերի խրախուսում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031