Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՏԱՑՆԵ՞Լ» ՊՐԵՍԿՈՏԻՆ ՈՒ ԿՈԼՈՄԲԻԵԻՆ

Մայիս 13,2009 00:00

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձել է երկու թեմայի՝ մայիսի 31-ին սպասվող ընտրություններ եւ ԵԽԽՎ: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը նախ մեկնաբանեց ընդդիմադիրների մտադրությունը՝ անվստահություն հայտնել Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, հաղորդում է «Ռադիոլուրը»: Հիշեցնենք, այդ հնարավորության մասին ասել է պատվիրակությունում Րաֆֆի Հովհաննիսյանին նոր փոխարինած Զարուհի Փոստանջյանը: «Հարց բարձրացնել կարող է ցանկացած պատգամավոր, նախ նշեմ, որ Զարուհի Փոստանջյանը չի հանդիսանում մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, երկրորդ՝ ինքնին կարեւոր հարց է, եւ մոնիտորինգը վաղուց է անդրադարձել այդ հարցին, որ միգուցե մտցվեն ռոտացիոն սկզբունքներ, այսինքն՝ ցանկացած մոնիտորինգ իրականացնող հանձնաժողովի համազեկուցողները ունենան որոշակի ժամանակահատված, որն ավարտելուց հետո փոխարինվեն այլ համազեկուցողներով: Այդ տեսանկյունից ես հարցին նորմալ եմ նայում: Եվ մենք այդ հարցի վերաբերյալ արդեն քննարկումներ ունեինք մոնիտորինգի հանձնաժողովում 2008 թվականից: Այն, որ երկրի մի պատվիրակ համաձայն չէ համազեկուցողների այս կամ այն թեկնածուի հետ, բնական երեւույթ է, բայց որոշումը կայացնում է մոնիտորինգի հանձնաժողովը: Ռոտացիայի մասին խոսք կա, մենք քննարկում ենք, բայց դա կապված չէ Հայաստանի հետ, այլ՝ ցանկացած երկրի հետ, որը մոնիտորինգի տակ է գտնվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել