Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԿՈՒՆԵՆԱՆՔ

Մայիս 13,2009 00:00

«ԱրմենՏել» ընկերությունը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային պլանները:

Ընկերության հաճախորդները, ելնելով իրենց նախասիրություններից, հնարավորությունից ու նաեւ այն հանգամանքից, թե որ ուղղությամբ եւ ինչ քանակի զանգեր են կատարում, կարող են ընտրություն կատարել գործող եւ նոր սակագնային պլանների միջեւ:

«ԱմենՏելի» տեղեկացմամբ, նոր սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկում համապատասխան դիմում լրացնել: Ընտրված սակագնային պլանին միացումն անվճար է եւ սկսում է գործել դիմումի ներկայացման ամսին հաջորդող ամսի 1-ից:

Նշենք, որ ֆիզիկական անձանց համար գործում են «Տնային 600», «Տնային 1200», «Տնային 1800», իսկ իրավաբանական անձանց համար` «Բիզնես 550», «Բիզնես 1100» եւ «Բիզնես 1650» նոր սակագնային պլանները: Օրինակ, եթե բաժանորդը ընտրել է, ասենք, «Բիզնես 550» սակագնային փաթեթը, ապա ամսական վճարի մեջ ներառվում է 430 րոպե տեղական, 50 րոպե միջքաղաքային ու եւս 20 րոպե դեպի բջջային ցանցեր ելքային զանգեր: Այլընտրանքային սակագնային փաթեթում ներառված րոպեների սպառվելուց հետո, զանգերի արժեքը հաշվարկվում է բազային պլանի համաձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել