Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ՁԵԶ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ

Մայիս 13,2009 00:00

1. Դժվա՞ր է, արդյոք, դիմել որեւէ մեկին ձեզ օգնելու խնդրանքով (այո, միշտ -3, շատ հաճախ – 2, շատ հազվադեպ կամ երբեք- 0)։

2. Դուք մտածո՞ւմ եք ձեր խնդիրների մասին նույնիսկ ազատ ժամանակ (շատ հաճախ – 5, հաճախ – 4, երբեմն- 2, շատ հազվադեպ կամ երբեք – 0)։

3. Տեսնելով, որ դիմացինի մոտ ինչ-որ բան չի ստացվում, ցանկություն ունենո՞ւմ եք դա անել նրա փոխարեն (այո, միշտ -5, շատ հաճախ – 4, երբեմն- 2, շատ հազվադեպ կամ երբեք – 0)։

4. Երկա՞ր ժամանակ եք տանջվում անհաջողությունների պատճառով (այո, միշտ-5, շատ հաճախ – 4, երբեմն- 2, շատ հազվադեպ կամ երբեք – 0)։

5. Որքա՞ն ժամանակ եք ձեզ տրամադրում երեկոյան (3 ժամից ավելի- 0, 2-3 ժամ- 0, 1-2 ժամ- 0, 1 ժամից քիչ- 2, ոչ մի րոպե – 4)։

6. Ընդհատո՞ւմ եք ձեր զրուցակցին՝ չլսելով նրա բացատրությունները մինչեւ վերջ (այո, միշտ – 4, հաճախ – 3, իրավիճակից կախված- 2, շատ հազվադեպ -1, ոչ- 0)։

7. Ձեր մասին ասում են, որ միշտ շտապո՞ւմ եք (այո, դա այդպես է- 5, հաճախ եմ շտապում- 4, շտապում եմ ինչպես եւ բոլորը, երբեմն – 1, շտապում եմ միայն բացառիկ դեպքերում, հազվադեպ կամ երբեք չեմ շտապում- 0)։

8. Դժվարությա՞մբ եք հրաժարվում համեղ ուտելիքներից (այո, միշտ -3, հաճախ – 2, երբեմն, հազվադեպ կամ երբեք – 0)։

9. Ստիպվա՞ծ եք լինում մի քանի գործ միաժամանակ անել (այո, միշտ-5, հաճախ- 4, երբեմն – 3, հազվադեպ – 1, երբեք – 0)։

10. Պատահո՞ւմ է այնպես, որ զրույցի ժամանակ դուք մտքերով «թռչեք հեռու» (երբեմն- 5, հաճախ – 4, հազվադեպ կամ երբեք – 0)։

11. Ձեզ չի՞ թվում, որ երբեմն մարդիկ խոսում են ձանձրալի եւ դատարկ բաների մասին (շատ հաճախ – 5, հաճախ – 4, երբեմն- 1, հազվադեպ կամ երբեք – 0)։

12. Դուք չե՞ք նյարդայնանում հերթ կանգնելիս (շատ հաճախ- 4, հաճախ- 3, երբեմն- 2, շատ հազվադեպ -1, երբեք- 0)։

13. Սիրո՞ւմ եք խորհուրդներ տալ (այո, – 4, շատ հաճախ – 3, երբեմն- 1, հազվադեպ կամ երբեք – 0)։

14. Երկա՞ր եք տատանվում որոշում ընդունելուց առաջ (միշտ – 3, հաճախ – 2, հազվադեպ – 3, երբեք – 0)։

15. Ինչպե՞ս եք դուք խոսում (արագ-արագ- 3, նորմալ- 2, հանգիստ – 0, դանդաղ – 0, խոսքը կարեւորելով – 0)։

Իսկ այժմ հաշվեք ձեր հավաքած միավորները:

Եթե հավաքել եք 45-63 միավոր, ապա նյարդային խանգարումը ձեզ համար իրական սպառնալիք է։ Ստուգեք ձեր արյան ճնշումը եւ խոլեստերինի քանակն արյան մեջ։ Ժամանակն է փոխել ձեր ապրելակերպը։

20-44 միավոր: Կյանքին պետք է վերաբերվել հանգիստ եւ կարողանալ հոգեպես թուլանալ՝ հանելով լարվածությունը։

19 միավոր: Ձեզ հաջողվում է պահպանել հանգստություն եւ հավասարակշռություն։ Աշխատեք հետագայում եւս խուսափել անհանգստությունից՝ դատարկ բաների վրա ուշադրություն չդարձնել եւ ցանկացած անհաջողություն չընդունել դրամատիկ ձեւով։

0-18 միավոր: Եթե դուք ազնիվ եւ արդար եք պատասխանել հարցերին, ապա ձեզ սպառնացող միակ վտանգը չափից ավելի հանգստությունն է եւ, իհարկե՝ ձանձրույթը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել