Անցած ամիս ջրացատկի ֆեդերացիայի նախագահի ինքնասպանությունից հետո մարզաձեւի ղեկն ստանձնել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Գրիգորյանը:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախագահի նոր ընտրություններ առաջիկայում չեն նախատեսվում: Չնայած այս անորոշ ապագային, հայ մարզիկները Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցի լողավազանում նախապատրաստվում են Եվրոպայի հունիսյան առաջնությանը: Մինչ այդ նրանց ի՞նչ է սպասվում. այս հարցի պատասխանն առայժմ ոչ ոք չունի: Ըստ լուրերի, Հայաստանի հավաքականը պետք է ուսումնամարզական հավաք անցկացներ: Սակայն վերջին իրադարձությունները խոչընդոտել են դրան: