Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի «Խաղաղություն» կոմիտեի նախագահ Գրիգոր Պետրոսյանի հրավերով Երեւան ժամանած շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, «Խաղաղություն» հիմնադրամի միջազգային ասոցիացիայի նախագահ, գրոսմայստեր Անատոլի Կարպովը, որը մեր հանրապետությանը մեծապես աջակցել է 1988 թվականի ահավոր ավերիչ երկրաշարժի օրերին, հյուրընկալվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Անատոլի Կարպովի այցի նպատակը ՀԱՕԿ-ի հետ կապերն ընդլայնելն է, ինչը ողջունել եւ այսուհետեւ ավելի խորացնելու պատրաստակամություն է հայտնել ՀԱՕԿ-ի նախագահը: