Երեկ Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին, ինչպես տեղեկացնում է մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մասնակցում են Հայաստանի ութ ներկայացուցիչներ: Նրանք են. Հովհաննես Դանիելյանը (48 կգ քաշային կարգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57), Արա Պուլուզյանը (60), Հրաչիկ Ջավախյանը (64), Սամվել Մաթեւոսյանը (69), Անդրանիկ Հակոբյանը (75) եւ Ցոլակ Անանիկյանը (91):
Մրցաշարի արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը մարզչական կոլեկտիվի հետ միասին կորոշի այն մարզիկներին, ովքեր այս տարվա օգոստոս ամսին հանդես կգան Միլանում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում: