Մայիսի 15-18-ը Ստեփանակերտի կենտրոնական ստադիոնում առաջին անգամ կանցկացվի ֆուտբոլի միջազգային մրցաշար՝ ԱՊՀ երկրների զանգվածային լրատվամիջոցների թիմերի մասնակցությամբ: Արցախի մայրաքաղաքում կմրցեն ինչպես տեղի, այնպես էլ՝ Երեւանի, Մոսկվայի, Վոլգոգրադի, Բրյանսկի, Վիլնյուսի, Սամցխե-Ջավախեթիի լրագրողական հավաքականները:
Մրցաշարի ավարտին նախատեսված է ընկերական հանդիպում կազմակերպել ԶԼՄ-ների եւ ԼՂՀ կառավարության ու ֆուտբոլի ֆեդերացիաներից կազմված հավաքականների միջեւ: