Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան քիչ է

Մայիս 13,2009 00:00

Աշնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության պայմաններին եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Հայաստան ժամանած մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի սպորտի տնօրեն, էստոնացի Ինդրեկ Պերտելսոնը գոհ է մնացել կատարված աշխատանքներից:

Նրան հատկապես հիացրել են ՄՀՀ-ն ու Երեւանի հյուրանոցային համակարգի պայմանները, որտեղ առաջնության օրերին բնակվելու են երիտասարդ ձյուդոիստները: Մեկնելուց առաջ պարոն Պերտելսոնը հայտարարել է, որ նման պայմանների առկայությամբ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանում անցկացնելը քիչ է: Այստեղ կարելի եւ ցանկալի է, որպեսզի կազմակերպվեն այդ եւ ավելի բարձր տարիքային խմբի աշխարհի առաջնություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել