Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամանդը՝ ԼոսԱնջելեսում

Մայիս 13,2009 00:00

Լոս Անջելեսի Բնության պատմության թանգարանում մինչեւ մայիսի 29-ը կցուցադրվի «Կազանջյան կարմիր» կոչվող ադամանդը: Ըստ «Նոյյան տապանի», թանգարանը բազմաթիվ այցելուներ է ունեցել, երբ անցած հոկտեմբերին առաջին անգամ ադամանդը հայտնվել է այստեղ: Այնուհետեւ այն ցուցադրվել է Կալիֆոռնիայում, իսկ այժմ գտնվում է թանգարանի թանկարժեք իրերի սրահում: Չնայած վարդագույն երանգի շատ ադամանդներ կան, եւ մուգ կարմիր երեք ադամանդներ թանկարժեք ակնեղենի մեջ ամենահազվագյուտն են, սակայն դրանցից ոչ մեկը չունի այդպիսի խորհրդավոր եւ հետաքրքիր պատմություն, ինչպես «Կազանջյան կարմիրը»: Այն հայտնաբերվել է 1927թ.՝ Հարավային Աֆրիկայում: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ադամանդը գողացել են ու պահել աղի հանքերում: Այնուհետեւ ամերիկացի զինվորներն են այն գտել եւ շփոթել սուտակի հետ: Ադամանդի իրական տերերը ողջ չեն մնացել պատերազմից հետո, եւ այն վերջիվերջո վաճառվել է: Ձեռքից ձեռք անցնելուց հետո ադամանդը ամենավերջում գնվել է Լոս Անջելեսի Կազանջյան ընկերության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել