Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խնդիրներ

Մայիս 13,2009 00:00

Մայիսի 14-ին եւ 15-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կհանդիպեն միջազգային փորձագետներ՝ քննարկելու գերմաներենի դերը անդրկովկասյան տարածաշրջանում։ Քերականական երեւույթների վերաբերյալ լեզվաբանական հանգամանալից անդրադարձին զուգահեռ, կքննարկվեն նաեւ միջմշակութային հաղորդակցության խնդիրներ։ Գիտաժողովի երկրորդ օրը քննարկման կենտրոնում լեզվական դիդակտիկայի հարցեր են։ Գերմանացի եւ հայ զեկուցողներից բացի՝ ժամանելու են նաեւ հետազոտողներ Ադրբեջանից եւ Իրանից։ Գիտաժողովը կվարի պրոֆեսոր Մաթիաս Ֆրիտցը, որը աշխատում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության կողմից Հայաստանում գործող երկարաժամկետ դասախոս։

Գիտաժողովը ֆինանսավորում են Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայությունը եւ Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը. երկու հաստատություններն էլ այս ձեռնարկով ցանկանում են խթանել Հայաստանում լեզվաբանական հետազոտությունները, գերմանագիտության զարգացումը եւ հայ լեզվաբանների միջազգային փոխգործակցությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել