Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Տիտանիկը»՝ թոշակառուին

Մայիս 13,2009 00:00

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներ Լեոնարդո դի Կապրիոն եւ Քեյթ Ուինսլեթը այժմ օգնում են «Տիտանիկի» նավաբեկությունից փրկված եւ այսօր միակ ողջ մնացածին՝ 96-ամյա Միլվինա Դինին, որն այժմ ապրում է ծերանոցում: Հիշեցնենք, որ «Տիտանիկը» ջրասույզ է եղել 1912թ. ապրիլի 14-ի գիշերը: 1316 ուղեւորներից եւ անձնակազմի 891 անդամներից փրկվել էր միայն 706-ը: 3 տարի առաջ Դինը կոտրել էր ազդրը եւ այդ օրվանից ապրում է անգլիական Սաութհեմպտոն քաղաքում: Անցյալ տարի բուժվելու նպատակով տիկինը ստիպված վաճառել է որոշ իրեր, որոնք կապված էին տիտանիկյան ողբերգության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել