Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՎՈՐՈՆԻՆԸ ԴԱՐՁԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Մայիս 13,2009 00:00

Երեկ Մոլդովայի խորհրդարանի նախագահ ընտրվեց երկրի գործող նախագահ եւ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը: Նրա օգտին է քվեարկել 60 պատգամավոր՝ չնայած բավարար էր 52-ը: Խորհրդարանի խոսնակ դառնալով՝ Վորոնինը եւս մի քանի շաբաթ աշխատելու է նաեւ նախագահի պաշտոնում: Նոր նախագահի ընտրությունները տեղի են ունենալու մինչեւ հունիսի 7-ը: BBC-ն հիշեցնում է, որ Մոլդովայում նախագահին ընտրում է խորհրդարանը: Ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կոմունիստները ստացան 101 ձայներից 60-ը, ինչը թույլ է տալիս նրանց ընտրել խորհրդարանի ղեկավարությունը եւ ձեւավորել կառավարություն: Սակայն երկրի նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 61 ձայն, եւ կոմունիստները ստիպված կլինեն պայմանավորվել ընդդիմության հետ: Մոլդովայի ընդդիմությունը համաձայն չէ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ եւ չի մասնակցել խորհրդարանի խոսնակի ընտրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել