Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈ՞Ց Է

Մայիս 13,2009 00:00

Այսօր Ղազախստանում ինտերնետ ռեսուրսների սեփականատերերը մեկ ժամով անջատելու են իրենց կայքերը, բլոգներն ու պորտալները, գրում է «Գազետա» թերթը: Բողոքի ակցիան պայմանավորված է նրանով, որ երկրի խորհրդարանի ստորին պալատը առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մի օրինագծի, համաձայն որի՝ ինտերնետ բլոգները հավասարվում են ԶԼՄ-ներին: Ըստ օրինագծի, գլխավոր դատախազը իրավունք է ստանում կանգնեցնել ցանկացած ինտերնետ-ռեսուրսի եւ ցանկացած ԶԼՄ-ի աշխատանքը՝ այն դեպքում, եթե վերջինս կոպտորեն խախտել է Սահմանադրությունը: Ռուսաստանում նույնպես քայլեր են ձեռնարկվում՝ ինտերնետի աշխատանքը օրենսդրորեն կարգավորելու ուղղությամբ: 2008-ին ՌԴ ՆԳ բարձրաստիճան սպաներից մեկը նույնիսկ առաջարկել է գրանցել ինտերնետին միացած բոլոր քաղաքացիների անձնագրային տվյալները, բացատրելով դա նրանով, որ անանուն գործունեությունը խրախուսում է խարդախությունը: Դաշնության խորհրդի պատգամավոր Վլադիմիր Սլուցկերը առաջարկում է գրանցել բոլոր կայքերը, որոնք օրական 1000-ից ավելի այցելուներ ունեն: Սենատորի կարծիքով, «ԶԼՄ-ների մասին» օրենքում պետք է ավելացնել «ինտերնետ-ԶԼՄ-ներ» հասկացությունը, որը կօգնի իրավապահներին տեղեկատվական վեճերի ժամանակ ղեկավարվել ոչ թե սուբյեկտիվ գնահատականներով, այլ օրենքի տառով: Մի շարք փորձագետներ առաջարկում են կայքերը բաժանել երկու խմբի՝ «հումանիտար» եւ «տնտեսական»: Ըստ այդ մասնագետների, իշխանությունները պետք է կարգավորեն միայն երկրորդ խումբը, որի գործունեությունը կապված է նյութական օգուտ ստանալու հետ: Իսկ մնացած օրինախախտումները, օրինակ՝ զրպարտության տարածումը, տեղավորվում է Քրեական օրենսդրության սահմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել