Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՀԱՐԲԱԾ ԴԵԲՈՇԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մայիս 13,2009 00:00

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն Գերագույն Ռադա է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Ըստ newsru.com-ի, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը պատգամավորներին հայտնեց, որ Լուցենկոն խնդրում է այդ դիմումը քննարկել իր բացակայությամբ: Հրաժարականի պատճառը կարող է լինել մայիսի 4-ին Ֆրանկֆուրտի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Լուցենկոն եւ նրա ուղեկիցները ձերբակալվել են: Սեուլ մեկնող օդանավի հրամանատարը հրաժարվում էր թռչել, քանի որ ինքնաթիռում կային խիստ հարբած վիճակում գտնվող ուղեւորներ, այդ թվում՝ Լուցենկոն: Վերջինս, իմանալով հրամանատարի որոշման մասին, բարկացավ եւ սկսեց գոռալ ու շպրտել բջջային հեռախոսը: Ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն կանչեց, որը եւ ձերբակալեց խուլիգաններին, ընդ որում՝ Ուկրաինայի ՆԳ նախարարը վիրավորում էր ոստիկաններին՝ նրանց անվանելով «նացիստական խոզեր»: Գերմանական ոստիկանությունը հաստատում է, որ նման միջադեպ, իրոք, տեղի է ունեցել: Միաժամանակ, նրանք հերքում են այն տեղեկատվությունը, որ որեւէ մեկը այդ իրադարձությունը փորձում էր կոծկել: Վերադառնալով Սեուլից, Լուցենկոն երկուշաբթի օրը սովորականի պես եկավ աշխատանքի եւ խոստացավ հաջորդ օրը հայտարարություն անել՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին: Սակայն դրա փոխարեն երեկ նա ներկայացրեց իր հրաժարականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել