Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզի գրիպը հասավ Կուբա

Մայիս 13,2009 00:00

Նախօրեին Կուբայում հայտնաբերվել է A/H1N1 գրիպի առաջին դեպքը: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ինչպես հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, խոզի գրիպն իր հետ Կուբա է բերել մեքսիկացի ուսանողը: Նրան հետազոտության ենթարկելուց հետո հայտնաբերվել է A/H1N1 վարակը: Մեքսիկայի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ ապրիլի 27-ից կղզում հետազոտվել է 8 երկրից 84 մարդ, որոնց մոտ կասկածելի նախանշաններ էին նկատվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մայիսի 11-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 4694 խոզի գրիպով հիվանդ, որոնցից 53-ը մահացել է: Միայն Մեքսիկայում խոզի գրիպից մահացել է 48 մարդ, ԱՄՆ-ում՝ 3-ը, Կանադայում ու Կոստա-Ռիկայում՝ 1-ական մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել