Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդներն աճել են, մահացությունը՝ նույնպես

Մայիս 13,2009 00:00

Այս տարի առաջին եռամսյակում մշտական բնակչության թվաքանակը ավելացել է 8400 մարդով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Նման տվյալներ Panorama.am-ին ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ըստ նրա, այս տարի հունվար-մարտ ամիսներին ծնունդների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 5,6%-ով: Առաջին եռամսյակում գրանցվել է 9955 ծնունդ: Նրա խոսքերով, այս տարվա առաջին եռամսյակում մահացությունն աճել է 1.3%-ով: Հունվար-մարտ ամիսներին գրանցվել է մահացության 7824 դեպք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել