Վարչապետ Տիգրան Սարգսյանը, երեկ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահայի եւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Տիկին Ռաթնա Սահայը նշել է, որ իրենք պատրաստակամ են ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: