Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋԻ ՏԵՂ ՉԿԱ, ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Մայիս 13,2009 00:00

«Մենք հարկադրված ենք արձանագրել, որ երեք պետությունները ներկայացնող համանախագահների շահերը եւ մոտեցումները, ինչպես նրանք են նշում, ղարաբաղյան հիմնահարցի լուծումների մասով նույնական են։ Բոլորը միանշանակ պնդում են, թե Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը առնվազն պետք է վերադարձնեն ազատագրված բոլոր տարածքները, եւ առնվազն բոլորին չի հետաքրքրում Ղարաբաղի ապագան»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մեթյու Բրայզայի՝ նախորդ օրը արած հայտարարություններին՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Ըստ նրա՝ Բրայզան ԼՂ-ին ինքնակառավարում տալու մասին ադրբեջանական կողմի դիրքորոշումը չի հերքել։ Ստեփան Սաֆարյանը պնդում է, թե Հայաստանը մխրճվել է մի գործընթացի մեջ, երբ նահանջն անհնար է, իսկ առաջ շարժվելը կարող է լրջագույնս հարվածել ՀՀ-ի եւ ԼՂ-ի շահերին։ «ԼՂ բանակցային գործընթացի նկատմամբ լուրջ միջազգային աջակցություն մենք չենք կարող ակնկալել նույնիսկ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի կողմից։ Չպետք է թերագնահատել Ադրբեջանի աճող ռազմավարական դերակատարումը եւ դրանից բխող քմահաճույքները բավարարելու գործընթացները։ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն առնվազն մրցակցության մեջ են, թե ով կբավարարի Ադրբեջանի նախապայմանները»,- ասաց Ստ. Սաֆարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել