Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԼՈՒՐ՝ ԱՊԱԳԱՅԻՑ

Մայիս 12,2009 00:00

Յուրաքանչյուր ամիս ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանության արդյունքները 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հարկային պետական ծառայության պաշտոնական կայքէջում (www. taxservice.am):

Նրանք, ովքեր չեն հասցրել ուղիղ եթերում հետեւել մայիսի 8-ի վիճակահանության արդյունքներին, շահող թվերի մասին տեղեկատվություն փորձում են գտնել կայքէջից: Այս անգամ, սակայն, ՀԴՄ կտրոնների վիճակախաղի մասնակիցները ստիպված էին վերջին վիճակախաղի մասին տեղեկատվությունը կայքում շատ երկար փնտրել: Բանն այն է, որ նորություններ բաժնում, որտեղ սովորաբար տեղադրվում է այդ տեղեկատվությունը, մայիսի 8-ի, 9-ի եւ 10-ի ամսաթվով որեւէ նորություն չկար, բայց դա չի նշանակում, որ հարկայինի աշխատակիցները անտեսել են շահող կտրոնների վիճակահանությունը: Պարզապես, արդյունքների մասին ինֆորմացիան կայքում տեղադրվել է 23.04.2013 ամսաթվի տակ: Ուշագրավ է նաեւ այն, որ «2013 թվականին տեղադրված» ինֆորմացիայում նշվում է, որ «քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2009-ի մայիսի 11-29-ը ներառյալ, բանկերի բաժանմունքներում՝ անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել