Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿԵԼ ԵՆ՝ ԿՐԱԿԵԼ ԵՆՔ

Մայիս 12,2009 00:00

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում 15 տարի առաջ կնքված հրադադարի առաջին օրվանից Ադրբեջանը միշտ էլ փորձել է շփման գծում բարելավել իր դիրքերը՝ ԼՂՀ զինված ուժերը լարված վիճակում պահելու համար: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարի, դա մասամբ հաջողվել է, շատ հաճախ էլ ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերով՝ կանխվել:

Առաջին գծում դիրքերը բարելավելու քայլեր է կատարել նաեւ հայկական կողմը: Մովսես Հակոբյանի տվյալներով, 2008թ. ԼՀՂ-ն բարելավել է շփման գծի ձախ թեւը, այս տարի՝ աջ թեւը՝ Արաքսի ափը: Եվ արդյունքում՝ մեր դիրքերը մոտ 4 կմ առաջ են քաշվել:

Հրադադարի խախտման դեպքերի հարթությունում առաջատարը Ադրբեջանն է: Ըստ Ղարաբաղի պաշտպանության նախարարի հրապարակած տվյալների, 2006 թվականին մեր ուղղությամբ եղել է կրակոցների 589 դեպք, պատասխան՝ 116 անգամ: 2007թ. մեզ վրա կրակել են 1445 անգամ՝ մենք՝ 431: 2008 թվականին՝ մեր ուղղությամբ 3480 եւ 728՝ մենք: 2009 թվականին մեր ուղղությամբ արդեն 1098 կրակոց է եղել, Ղարաբաղը պատասխանել է 186-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել