Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Մայիս 12,2009 00:00

\"\"2009 թ. մայիսի 9-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում եւ սահմանամերձ Նոյեմբերյանում զորահանդեսներ են կայացել: Հայաստանի անկախացումից հետո սա Նոյեմբերյանում առաջին զորահանդեսն էր: Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակով խրոխտ շարքերով անցան սահմանապահները, հետո իրենց հմտությունները ցուցադրեցին հետախույզները: Հնչում էին տոնական ու հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանը պատերազմի վետերաններին հանձնեց «Մարշալ Բաղրամյան» մեդալ: Նոյեմբերյանը եւ հարակից գյուղերը ընդգրկող թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը նոյեմբերյանցի, կողբեցի եւ բերդավանցի վետերաններին հանձնեց «Գրանդ հոլդինգի» քաղցրավենիքի փաթեթներ եւ դրամական պարգեւ: Ազատության հրապարակին կից «Մհերի դուռ» սրճարանում վետերանների համար Նոյեմբերյանի քաղաքապետարանը, Կողբի եւ Բերդավանի գյուղապետարանները ճաշկերույթ կազմակերպեցին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել