Լրահոս
Օրվա լրահոսը

Խալերը երկարացնում են կյանքը

Մայիս 12,2009 00:00

Գիտնականների մի խումբ վերջերս եկել է սենսացիոն եզրակացության. մարդու մարմնի վրա առկա խալերը երկար ու առողջ կյանքի վկայություն են։

Նման հայտարարությունը հնարավոր է դարձել մի քանի հետազոտություններից հետո, որոնց մասնակցել է երկվորյակների 900 զույգ։ Բոլոր մասնակիցների մոտ չափել են բջիջներում քրոմոսոմների մարմնաչափերի երկարությունը: Արդյունքում ի հայտ է եկել հետեւյալ օրինաչափությունը. որքան շատ են մարմնի վրա խալերը, այնքան ավելի երկար են մարմնաչափերը:

Հարկ է նշել, որ մարմնաչափերի երկարությունը խոսում է բջիջների տարիքի մասին. որքան ավելի երկար են մարմնաչափերը, այնքան ավելի երիտասարդ է բջիջը: Այսպես, միեւնույն տարիքի երկու մարդկանցից, ով ավելի շատ խալեր ունի՝ 6-7 տարով երիտասարդ է: Ըստ tert.am-ի՝ մինչ այժմ համարվում էր, որ մարմնի վրա խալերի մեծ քանակը խոսում է մաշկի քաղցկեղի նկատմամբ հակում ունենալու մասին: Սակայն նոր եզրակացության համաձայն՝ մարմնի վրա խալերի մեծ քանակը երկարացնում է կյանքը եւ կրճատում մի շարք տարիքային, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել