«Եվրատեսիլի» 54-րդ մրցույթի արարողությունը կայացել է Եվրոտանը, որը տեղակայվել է Մոսկվայի «Մանեժ» կենտրոնական ցուցասրահի շենքում։
Բացման արարողության ժամանակ կայացել է «Եվրատեսիլի» նախորդ տարիների հաղթողների եւ դափնեկիրների շքերթը, որը գլխավորել է երգի մրցույթի պատմության առաջին հաղթող Լիս Ասիան՝ Շվեյցարիայից։ Այդ մասին հաղորդում է mr7.ru-ն։ Ըստ tert.am-ի՝ բացի նրանից, բեմում հայտնվել են նաեւ այլ աստղեր, «Չինգիզխան» խումբը, Ռուսլանան, նախորդ տարվա «Եվրատեսիլի» հաղթող Դիմա Բիլանը։ Մայիսի 11-16-ը «Եվրատեսիլ-2009»-ի շրջանակներում տեղի կունենա 12 համերգ, այդ թվում՝ երկու կիսաեզրափակիչ ու եզրափակիչ։