Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհ են՝ չնայած մրցանակներին

Մայիս 12,2009 00:00

Հայաստանի 11 պատանի ձյուդոիստներ Բեռլինում մասնակցեցին մինչեւ 17 տարեկանների միջազգային պատանեկան մրցաշարին: Մինչեւ 60 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Դավիթ Ղազարյանը, իսկ նույն քաշային կարգում Գեւորգ Թորոսյանը բավարարվեց 5-րդ տեղով, ինչն այս մարզաձեւում նույնպես մրցանակային տեղ է համարվում: Հինգերորդ տեղ գրավեց նաեւ մինչեւ 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում տեղեկացրին, որ չնայած գրաված մրցանակային տեղերին, դժգոհ են արդյունքներից: Այժմ մեր պատանի ձյուդոիստները մեկնում են Բելգիա: Այնտեղ նրանք Գերմանիայում հանդես եկած հավաքականների հետ կանցկացնեն համատեղ ուսումնամարզական հավաք, որից հետո կմասնակցեն եւս մի միջազգային մրցաշարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել