Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցությունն առայժմ վատ չէ

Մայիս 12,2009 00:00

Սենտ-Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց անհատական առաջնությունը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են նաեւ ամերիկաբնակ երկու հայաստանցիներ, գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը:

Խաղացված երեք տուրերում Վարուժանը հաղթել է Աննա Զատոնսկիխին եւ Ռեյ Ռոբսոնին, պարտվել Գատա Կամսկուն եւ 2,0 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Իսկ Մելիքսեթն առավելության է հասել Չարլզ Կեյթոնի նկատմամբ, տանուլ տվել Յուրի Շուլմանին, միավորը բաժանել Սամուել Շանկլանդի հետ եւ 1,5 միավորով 12-րդն է: Երեկ չորրորդ տուրում Հակոբյանը հանդիպում էր Խուլիո Բակերայի, իսկ Խաչիյանը՝ Իինա Կրուշի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել