Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂԸ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Մայիս 12,2009 00:00

Ըստ «Ռեգնումի», ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է հետեւյալը. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին եւ այլ տարածքներին, դրանք քայլ առ քայլ վերադարձվելու են Ադրբեջանին՝ փախստականների հետ միասին»: Բրայզան դրական գնահատեց Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ պետք է գոյություն ունենա Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցք: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ինքակառավարման իրավունքի ճանաչումը հսկայական առաջընթաց քայլ է: «Մինչ այդ Ալիեւն ասում էր, որ ղարաբաղյան ռեժիմը քրեածին է եւ ոչ լեգիտիմ, սակայն այժմ նա խոսում է ինքնակառավարման իրավունքի մասին: Այդպիսով, Ալիեւը պատրաստում է բնակչությանը փոխզիջումներին, դրանք բարդ են լինելու, բայց, հուսով եմ, լինելու են»,- հայտարարել է Բրայզան: Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Պրահայում՝ Բրայզան նշել է, որ բանակցային գործընթացում բեկում տեղի չի ունեցել, սակայն ստեղծվել է լավ հիմք՝ հետագա կերտման համար, որը կարող է տեղի ունենալ Սարգսյանի եւ Ալիեւի՝ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ: ԱՄՆ-ի դիվանագետը նաեւ ընդգծել է, որ իր երկիրն ու Ռուսաստանը բազմաթիվ տարաձայնություններ ունեն Վրաստանի հարցով, սակայն ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այստեղ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը որեւէ խնդիր չունեն: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություներին՝ Բրայզան կարծիք է հայտնել, որ 2 երկրների միջեւ սահմանները կբացվեն մոտակա ամիսների ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել