Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վետերանը նեղացած է

Մայիս 12,2009 00:00

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ա. Հովսեփյանը: Նա եկել էր ասելու, որ խիստ հիասթափված է, քանի որ այս տարի իրենց նվիրված մեծարման միջոցառումներն ըստ արժանվույն չէին կազմակերպվել: «Այս տարի բոլոր կարգ ու կանոնները վերացած էին: Նախագահը փոխվեց՝ կարգ ու կանոնն էլ հետը»:

Վետերանի դժգոհությունն էր առաջացրել այն, որ մայիսի 9-ին ԽՍՀՄ հաղթանակի տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա առիթով Հաղթանակի զբոսայգում կազմակերպված միջոցառումից վետերանները ստիպված են եղել հետ դառնալ իրենց միջոցներով. «Ամեն տարի Ռայկոմի շենքի մոտից նստեցնելով ավտոբուսներ, տանում էին Մոնումենտ: Այս անգամ ավտոբուսներից իջանք, մուտքի մոտ մեզ դիմավորեցին մի խումբ ջահել աղջիկներ, որոնք ամեն մեկիս նվիրեցին մեկական ծաղիկ ու բոլորիս կրծքին ամրացրին ժապավեններ: Հասանք զոհվածների հիշատակի վայր, պսակներ եւ ծաղիկներ դրեցինք վառվող կրակի մոտ եւ երբ դուրս եկանք զբոսայգուց, տեսանք, որ մեր ավտոբուսները չկային: Երկար սպասեցինք, սպասեցինք, բայց անօգուտ՝ ավտոբուսներն այդպես էլ չեկան: Ստիպված տրանսպորտով գնացինք մեր տները: Բայց ամեն տարի նույն ավտոբուսները մեզ տանում էին Հաղթանակի զբոսայգի, որից հետո որեւէ մի ճաշարան, միայն դրանից հետո էինք տուն գնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել