Երեկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է ողջ աշխարհում խոզի գրիպով վարակվածների թիվը: Երեկվա դրությամբ՝ աշխարհի 29 երկրներում H1N1-ով հիվանդացել է 4 379 մարդ:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Մեքսիկայի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ վարակն արդեն անկում է ապրում եւ նույն վտանգն այլեւս չի ներկայացնում: Չնայած դրան, ԱՀԿ-ն բոլոր երկրների, հատկապես՝ Մեքսիկայի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորել էր զգուշանալ եւ վարակի դեմ պայքարելու միջոցներից հետ չկանգնել: