«Արմավիա» ընկերությունը Ռուսաստանից գնելու է առաջին «Sukhoi Superjet 100» քաղաքացիական ինքնաթիռը: Երեկ այս մասին հայտնել է «Քաղաքացիական ինքնաթիռներ Sukhoi» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Օլգա Կայուկովան: Նրա խոսքերով, «Արմավիայի» ղեկավարության ընտրությունը կապված է պատվիրած ինքնաթիռի հասարակ կոնֆիգուրացիայի հետ. «Կոնֆիգուրացիան որոշում է պատվիրատուն: Ինչքան հասարակ է լինում այն, այնքան ավելի հեշտ է պատրաստել ինքնաթիռ»:
«Sukhoi Superjet 100» առաջին ինքնաթիռը հանրությանը ներկայացվել է 2 տարի առաջ սեպտեմբերին, իսկ անցյալ տարի մայիսին այն հաջողությամբ կատարել է իր առաջին թռիչքը: