Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կզրկվի՞ ՌԴ-ի օգնությունից

Մայիս 12,2009 00:00

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանն ընդառաջել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններին՝ նրանց միջազգային գներից մի քանի անգամ էժան էներգահումք վաճառելով։ Նրա խոսքերով. «Նշված ժամանակահատվածում մենք տասնյակ միլիարդավոր դոլարի չափով սուբսիդավորել ենք այդ երկրների տնտեսություններին: Սակայն այդ փուլն ավարտվել է եւ պետք է անցնել շուկայական հարաբերությունների: Մենք պատրաստ ենք ֆինանսական ռեսուրսների հայթայթման գործում մեր գործընկերների հետ ուսումնասիրել աղբյուրների որոնման հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան կատարել վճարումները։ Սակայն որեւէ մեկի փոխարեն մենք այլեւս չենք վճարելու»: «7 օր»-ի տեղեկացմամբ, այս առնչությամբ տնտեսագետ Թ. Մանասերյանը ասել է. «Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն ինքը խնդիրներ ունի, որոնք տնտեսության բնագավառում են, եւ անակնկալ չի լինի, եթե որոշ նախնական խոստումներ ամբողջությամբ չկատարվեն: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կստանա որոշակի շոշափելի վարկային միջոցներ, որոնք կօգտագործվեն համապատասխան ուղղություններով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել