Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՈՒ ՆՐԱՆՑ ՇՈՈՒՆ ՈՒ ԲԻԶՆԵՍԸ

Մայիս 09,2009 00:00

Պարզվում է, հայկական շոու-բիզնեսը որոշ ընդհանրություններ ունի ադրբեջանականի հետ: Հայաստանում էլ են սեւեռվում այն երեւույթի վրա, որ հայ երգչուհիներից շատերը երեխա են ունենում՝ առանց ամուսնանալու, Ադրբեջանում էլ: Մեզ մոտ էլ չեն հրապարակում երեխայի հոր անունը, այնտեղ էլ: Եվ պարտադիր էլ չէ, որովհետեւ դա որեւէ մեկի գործը չէ:

Ադրբեջանցի KBH-ական, պրոդյուսեր Վադո Կորովինը, day.az-ին տված հարցազրույցում, ժպտալով պատմել է, որ իրենց շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի՝ Ռակսաննայի պահվածքն իր մոտ ուղղակի շոկ է առաջացրել. երբ հեռուստահաղորդավարը հետաքրքրվել է՝ ումի՞ց է հղի, Ռակսաննան հանգիստ հայտարարել է՝ ծանոթիցս: Լրագրողի խնդրանքին՝ բնորոշել ադրբեջանական շոու-բիզնեսը, Կորովինն ասել է, որ իրենց երկրում շոու-բիզնես որպես այդպիսին չկա, ու այդ հասկացությունն էլ ավելորդ է պարզ պատճառով՝ իրենց արտիստները հյուրախաղերով չեն մեկնում արտերկիր, որովհետեւ այնտեղ նրանց չեն էլ սպասում: Ի տարբերություն շոու-բիզնեսի ադրբեջանցի ներկայացուցիչների, մերոնց «դրսում» գոնե սպասում են, բնականաբար՝ սփյուռքահայերը:

Ճանաչված KBH-ական պրոդյուսերը նաեւ նշել է, որ ադրբեջանցի կոչումավոր շատ երգիչ-երգչուհիներից՝ որոշ գավառցի արտիստներ ավելի մեծ հեղինակություն ու համարում ունեն, չնայած «մայրաքաղաքայիններն» իրենք իրենց մեգաաստղ ու նման այլ «անուններ» են կպցրել: Փաստենք, որ սա ծանոթ պատկեր է նաեւ Հայաստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031