Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԴՈՒՄԱՆ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ

Մայիս 09,2009 00:00

Ռուսաստանի Պետդուման մերժեց համասեռամոլության քարոզչության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, որի հեղինակներն էին կոմունիստները, լիբերալ դեմոկրատները եւ «Սպրավեդլիվայա Ռոսիան»: Newsru.com-ը հաղորդում է, որ նախագծին դեմ են քվեարկել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները: Ըստ օրինագծի, քրեական հետապնդման պատճառ կարող է դառնալ համասեռամոլության քարոզչությունը, որը տեղ է գտնում հանրային ելույթում, հանրությանը ներկայացվող ստեղծագործության մեջ, կամ՝ ԶԼՄ-ներում: Նախագծի հեղինակների կարծիքով, պետք է պատժվի նաեւ համասեռամոլական ապրելակերպի կամ կողմնորոշման ցուցադրումը: Բացի քրեական հետապնդումից, նման քարոզչությամբ զբաղվողներին պետք է արգելեն զբաղեցնել մանկավարժական կամ դաստիարակչական գործունեության հետ կապված պաշտոններ, ինչպես նաեւ ղեկավար դիրքեր՝ զինված ուժերում: Ըստ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների, հանցագործություն կարող է համարվել միայն հասարակության համար վտանգավոր արարքը, իսկ քննարկվող խնդիրը այդպիսիների շարքին չի կարող դասվել: Բացի այդ, շատ դժվար է որոշել, արդյո՞ք տվյալ գեղարվեստական ստեղծագործությունում կամ թերթի հոդվածում քարոզվում է համասեռամոլությունը, թե՝ պարզապես տեղեկատվություն է հաղորդվում: Քննարկումները Պետդումայում թեժացել են նաեւ այն պատճառով, որ Մոսկվայում, «Եվրատեսիլի» մրցույթի օրը՝ մայիսի 16-ին, համասեռամոլները պատրաստվում են գեյ-շքերթ անցկացնել, որը Մոսկվայի իշխանություններն արգելել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել