Լրահոս
Օրվա լրահոսը

Պլատինե մրցանակ՝ «Սահմանին»

Մայիս 09,2009 00:00

Ապրիլի 17-26-ին Հյուսթոնի (ԱՄՆ) 42-րդ համաշխարհային կինոփառատոնում կայացել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Ֆիլմն ընդգրկված էր փառատոնի REMI մրցանակին հավակնող ֆիլմերի շարքում եւ արժանացել է Պլատինե մրցանակի: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», երեկվա ասուլիսում հայտնեց Հ. Խաչատրյանը, այնուհետեւ՝ ապրիլի 24-ից մայիսի 3-ը ֆիլմը մասնակցել է Սիրակուզայի միջազգային փառատոնին եւ արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին: Հ. Խաչատրյանի խոսքերով, «Սահմանից» բացի, Սիրակուզայի փառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրում ներկայացվել է նաեւ Արտակ Մովսիսյանի 10 րոպեանոց «21-րդ դարի վանդալներ» ֆիլմը, որում ներկայացված է 1915թ. Հայոց ցեղասպանության, Ջուղայի խաչքարերի ոչնչացման պատմությունը: Ռեժիսորի խոսքերով, ֆիլմն արժանացել է օտարերկրյա կինոքննադատների դրվատանքին եւ դարձել փառատոնի ամենաքննարկվող ֆիլմերից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել