Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիզախ նախաձեռնություն»

Մայիս 09,2009 00:00

\"\"Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» անդրանիկ գագաթաժողովը: Գագաթաժողովում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը, մասնավորապես, ասել է. «Այս օրը նշանակալից է Հայաստանի ժողովրդի, կարծում եմ՝ նաեւ «Արեւելյան գործընկերության» մեջ ներառված մյուս երկրների համար: Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան՝ ունենք անցնելու մեծ ճանապարհ: Եվ ես ուզում եմ Հայաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական հանձնաժողովին, Միության անդամ-պետություններին՝ այդ ճանապարհը միասին հաղթահարելու հրավերի համար: Սա տեսլականի վրա հիմնված քայլ էր, ապագային միտված որոշում: Մենք հասկանում ենք, որ դա հեշտ որոշում չէր Եվրամիության համար, հատկապես՝ գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Եվ, այնուամենայնիվ, «Արեւելյան գործընկերությունը» խիզախ նախաձեռնություն է: Այն երկուստեք պարտավորեցնող է, բայցեւ՝ երկուստեք շահավետ: Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ՝ մեր շուկաները փոխադարձաբար ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների եւ հասարակությունների միջեւ երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու եւ մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտմամբ: Եվ ես հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել