Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքություն են ունեցել, բայց խոզի գրիպ չեն

Մայիս 09,2009 00:00

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ իրենց մոտ հայտնաբերվել է A (H1N1) համաճարակով վարակի 3 նոր դեպք: Հիմա Ֆրանսիայում արդեն գրանցվել է H1N1 վարակի 10 դեպք: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունն էլ է երեկ հայտարարել A (H1N1) համաճարակով վարակի եւս 4 դեպքի մասին: Այսպիսով, Անգլիայում արդեն հաստատվել է վարակի 32 դեպք: Հիշեցնենք, որ նախօրեին Սեուլում հաստատվել է այս համաճարակի 3-րդ դեպքը, մայիսի 7-ին Լեհաստանում արձանագրվել է համաճարակի առաջին դեպքը: Համաձայն վերջին տվյալների՝ A (H1N1) համաճարակով աշխարհի 20 երկրներում արդեն վարակվել է հազար մարդ: Նշենք, որ Հայաստանում այդ վարակի որեւէ դեպք չի արձանագրվել: Մեր հարցին ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ 2 օրը մեկ անգամ այդ նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը զեկույցներ է ներկայացնում փոխնախարարին, որոնց համաձայն, ապրիլի 26-ից սկսած, 206 չվերթներով 14150 մարդ է եկել մեզ մոտ, որից 2 հոգին է տաքություն ունեցել: Շտաբի աշխատակիցները նրանց 7 օր հսկողության տակ են պահել, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը 7 օր է, եւ համոզվել, որ նրանք առողջ են: Բացի այդ, ըստ նախարարության, օպերատիվ շտաբներ են գործում նաեւ հանրապետության սահմանների վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել