Երեկ Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ին մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե առաջիկա ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ իշխանական թեկնածուի, կամ որ այն որոշվելու է ընտրությունների օրը: «Ընտրությունների ելքը կանխորոշված է, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մեր թիմը հաղթելու է: Մենք հաղթել ենք վերջին բոլոր ընտրություններում՝ 2003-ին, երբ թեկնածու էր Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին, երբ առաջադրված էր Տեր-Պետրոսյանը: Մենք հաղթելու ենք հիմա, եւ դա պարզ է»: Նա նաեւ բացատրեց, թե ինչու է ՀԱԿ-ը որոշել մասնակցել քաղաքապետի ընտրություններին. «Որովհետեւ մենք սիրում ենք մեր երկիրը, մեր քաղաքը, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր քաղաքը մաքրենք կեղտից ու այն քաղաքական աղբից, որն այսօր տիրում է Հայաստանում»:
Կարդացեք