Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԻԿՆԵՐԸ՝ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Մայիս 08,2009 00:00

Մենք խոլորձը տեսնում ենք իր բնական պայմաններից անջատված, հաճախ՝ առանց ցողունի, պլաստիկ տուփի մեջ թաքնված: Այսպիսի էկզոտիկ երեւույթը, անկասկած, գրավում է տարօրինակություններով ու քմահաճույքներով բարդ եւ յուրօրինակ խառնվածքի տեր մարդկանց: Նրանք ընդունակ չեն հաճույք ստանալ պարզ, մատչելի միջոցներով եւ ամեն ինչում փնտրում են հատուկենտ, եզակի բաներ: Հնարավոր է՝ դրա պատճառը կյանքից անբավարարվածության խորը զգացումն է:

Ասում են, թե յասաման եւ դաշտային ծաղիկներ նախընտրում են զուսպ զգացմունքներով օժտված մարդիկ: Ինչեւէ, այս արտաքուստ խստությունը գուցե հիվանդագին ինքնասիրության հակապատկերն է: Անբարենպաստ պայմաններում նրանք ամփոփվում են իրենք իրենց մեջ՝ օտարվելով կյանքից: Հաճախ են հիասթափություններ ապրում եւ կատարելության ձգտում վայրի բնության մեջ: Յասամանի սիրահարները չեն տարբերվում մանուշակի սիրահարներից. նրբազգաց են, ունեն հարուստ ներաշխարհ եւ խորունկ տագնապ, որը հաճախ իրենք էլ չեն գիտակցում: Նպատակներին հասնելու համար նրանց պակասում է եռանդն ու համառությունը, սակայն ամեն դեպքում մեծ ճիգեր են գործադրում, ձգտում ամեն գնով հասնել դրան: Յասամանի սիրահարները սիրով են օգնում ուրիշներին:

Քրիզանթեմի սիրահարը չափից դուրս մեկուսանում է կյանքից, ներփակվում ինքն իր մեջ, եւ հենց դա է պատճառը, որ նրան հասկանալը շատ դժվար է, սիրելը՝ ոչ դյուրին, ինչպես դա սովորաբար լինում է այնպիսի մարդկանց մոտ, որոնք չեն կարողանում իրենք իրենց գնահատել ու սիրել:

Պատահական չէ, որ շուշանը համարվում է թագավորական ծիսակատարության տարրերից մեկը: Մարդկանց շարքերում եւս «շուշանն» իրեն թագուհի է զգում: Այս ծաղիկը նախընտրում են սեփական արժանապատվության վառ զգացումով, ինքնավստահ մարդիկ: Նրանք եռանդուն են, հպարտ, երբեմն՝ նույնիսկ մեծամիտ ու գոռոզ: Շուշանը աննկատ հրապուրանք է վայելում, նրբազգաց է, իսկ նրա բացասական հատկություններից է ուրիշի կարծիքի անտեսումը։ Ընդունակ չէ ինքնաքննադատության, փոխարենը՝ ինքնավստահության ավելցուկ ունի: Ի դեպ, այդպիսի մարդիկ դիմակահանդեսի, խաբեության, սիրաբանելու հակում ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031