Լրահոս
Օրվա լրահոսը

Բանան, նարինջ, թե՝ ելակ…

Մայիս 08,2009 00:00

Իսկ դուք գիտե՞ք ինչ է սիրում ձեր հարսնացուն

Աղջիկ ուզելը կամ հարսնացու ընտրելը տարբեր երկրներում տարբեր կերպ է լինում: Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ավանդույթներն ու ազգին բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ, անգլիացիները հնում հարսնացուին ընտրում էին՝ հաշվի առնելով նրա նախասիրությունները այս կամ այն մրգի եւ հատապտուղների նկատմամբ։ Անգլիացի տղամարդիկ հարսնացուի առջեւ դնում էին մրգերով ու հատապտուղներով լի մի սկուտեղ, այնուհետեւ՝ ուշադիր հետեւում, թե իրենց ապագա հարսնացուն ո՞ր պտուղներն է ընտրում:

Եվ այսպես՝ ըստ հին Անգլիայում ընդունված «ծիսակարգի», եթե աղջիկը ընտրում էր.

ԽՆՁՈՐ

Ուրեմն՝ նա եւս իր նախընտրած պտղի պես ամուր է: Նա ռոմանտիկ չէ, սակայն շատ խելամիտ է եւ վստահելի:

ՏԱՆՁ

Ապա հարսնացուն գայթակղիչ է, հյութեղ եւ հասուն՝ իր նախընտրած մրգի նման: Այս աղջիկը ցանկանում է, որ իրեն ձեռքերի վրա պահեն, վերաբերվեն՝ ինչպես թանկարժեք խաղալիքի, իսկ դա նշանակում է, որ ապագա հարսնացուն փխրուն էակ է, եւ պետք է նկատի ունենալ՝ չափազանց նեղացկոտ:

ԲԱՆԱՆ

Այս միրգն ընտրած աղջիկը լավ տ պավորություն էր թողնում տղամարդկանց վրա: Հարսնացուի այս ընտրությունը նշանակում էր, որ նա ունի կանացի արժանապատվություն եւ հիվանդագին է ընդունում իր հասցեին հնչող ամեն տեսակի քննադատություն։ Այսինքն՝ նա այնպիսին է, ինչպես իր ընտրած պտուղը՝ «կեղեւի տակ» փխրուն է:

ՆԱՐԻՆՋ

Եթե աղջիկն ընտրել է այս ցիտրուսային միրգը, ապա նա առեղծվածային եւ ներփակված անձնավորություն է: Եվ տղամարդկանց համար շատ դժվար կլինի ներթափանցել նրա հոգու խորքը: Նարնջի սիրահարը համեստ է եւ արհամարհում է ցինիկ տղամարդկանց: Սակայն եթե որեւէ մեկին հաջողվի գերել նրա հոգին, ապա կբացահայտի, որ նա քաղաքակիրթ է, բարի եւ կատակասեր: Ի դեպ, նարնջակեր աղջիկը շատ հաճախ չի վստահում տղամարդկանց, եւ հենց դա էլ նրան դարձնում է ավելի հետաքրքիր, քանզի տղամարդն անընդատ տառապում է նրան բացահայտելու մոլուցքով:

ԽԱՂՈՂ

Այս միրգն ընտրող աղջիկն աչքի է ընկնում թեթեւ բնավորությամբ, նրա համար առաջնային է անձնական հաճույքը՝ շատ հեշտությամբ կդավաճանի: Միայնակությունը խաղողասերների համար չէ, դա միակ բանն է, որ նրանց վախեցնում է:

ԵԼԱԿ

Եթե աղջիկն ընտրել է ելակ, ապա դա խորհրդանշում է, որ նա հարմարավետության, ցոփ ու շվայտ կյանքի սիրահար է: Ելակասեր աղջիկն օժտված է ինքնատիպ հմայքով, որի շնորհիվ էլ միշտ շատ երկրպագուներ է ունենում ու նրանց դարձնում է իր կամակատարները…

Ամեն դեպքում՝ վստահ եղեք, որ նա լավագույնն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031