Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՁՄ պաշտոնյան ժամանում է Հայաստան

Մայիս 08,2009 00:00

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-13-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով վաղը Հայաստան է ժամանելու Եվրոպայի ձյուդոյի միության (ԵՁՄ) սպորտի տնօրեն, էստոնացի Ինտրեկ Պիտեր Պերտելսոնը: Նախատեսվում է, որ նա Երեւանում կունենա մի շարք գործնական հանդիպումներ, իսկ երկուշաբթի օրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ համատեղ մամուլի ասուլիս կտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել