Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկություն առայժմ չկա

Մայիս 08,2009 00:00

\"\"Խասավյուրտում ավարտվեց ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որը հովանավորում էր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Մեր հանրապետությունը մրցավայր ներկայացել էր յոթ հոգով: Տատամի պետք է մտնեին Գոռ Մկրտչյանը եւ Արթուր Վարդանյանը (երկուսն էլ՝ մինչեւ 60 կգ քաշային կարգ), Փայլակ Վարդազարյանը՝ 66 կգ, Արտակ Աբրահամյանը եւ Անդրանիկ Չափարյանը (երկուսն էլ՝ մինչեւ 73 կգ), Արման Խաչատրյանը՝ 81 կգ, եւ գերծանր քաշային (+100 կգ) Արտուշ Մկրտչյանը:

Մրցաշարն արդեն ավարտվել է, սակայն մարզիչ Կարեն Սիմոնյանը դեռ իր սաների մասնակցության արդյունքների մասին տեղեկություն չէր հաղորդել ֆեդերացիա:

Դրա փոխարեն՝ ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայում երեկ մեզ տեղեկացրին, որ այսօր Գերմանիա է մեկնում 11 մարզիկից բաղկացած մեր պատանեկան հավաքականը: Նրանք մայիսի 9-ից 10-ը հանդես կգան մինչեւ 17 տարեկանների միջազգային մրցաշարում, այնուհետեւ՝ մայիսի 11-13-ը, մրցաշարի մասնակից երկրների հետ համատեղ միջազգային հավաք կանցկացնեն, որից հետո կմեկնեն Բելգիա եւ այնտեղ նույնպես կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել