Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Մայիս 08,2009 00:00

\"\"Երեկ լրացավ ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ Ռուսաստանի ղեկավարի պաշտոնում լինելու մեկ տարին, սակայն, ըստ BBC-ի, այն մարդկանց թիվը, որոնք հավատում են, թե երկիրը Մեդվեդեւն է ղեկավարում, անցած տարվա փետրվար-ապրիլի հետ համեմատած, այսօր կրճատվել է 10%-ով: Հետազոտությունն անց է կացրել ռուսաստանյան ամենահայտնի վերլուծական կենտրոններից մեկը՝ «Լեւադա ցենտրը»: Հարցման մասնակիցներից հետաքրքրվում էին, թե ով է իրականում ղեկավարում երկիրը եւ արդյոք Մեդվեդեւը շարունակո՞ւմ է Պուտինի քաղաքականությունը: Ըստ կենտրոնի ներկայացուցիչների, աշնանը, երբ Մեդվեդեւը դուրս եկավ Պուտինի ստվերից, ՌԴ նախագահի վարկանիշը բարձրացել էր, սակայն այժմ այն վերադարձել է հին դիրքերին: Հարցումների համաձայն, բնակչության կեսը կարծում է, որ երկիրը ղեկավարում է Պուտին-Մեդվեդեւ տանդեմը, իսկ մյուս կեսը վստահ է, որ այդ դուետում առավել ազդեցիկը, այնուամենայնիվ, ՌԴ ներկայիս վարչապետն է: Զուգահեռաբար սոցիոլոգիական կենտրոնը հետաքրքրվում էր՝ արդյո՞ք Մեդվեդեւն ինքնուրույն քաղաքականություն է վարում: ՌԴ ներկայիս նախագահը համարվում է Պուտինի շրջապատի «ազատական թեւի» ներկայացուցիչ, սակայն հարցվողների 80%-ը գտնում է, որ Մեդվեդեւը «ճշգրտորեն» կամ «հիմնականում» շարունակում է իր նախորդի քաղաքականությունը: Վարկանիշային հարցումներում Պուտինը նույնպես առաջին տեղում է: Ապրիլին 48%-ը վստահություն է հայտնել Պուտինին, իսկ 37%-ը՝ Մեդվեդեւին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել