Լրահոս
Օրվա լրահոսը

Նամուսով աղջիկների գեղեցկության մրցույթ

Մայիս 08,2009 00:00

\"\"Սաուդյան Արաբիայում մեկնարկել է գեղեցկության մրցույթ՝ շարիաթի օրենքներով: Ըստ Newsru.com-ի, «Միսս բարոյականություն» մրցույթի դատավորներին չի հետաքրքրում աղջիկների կազմվածքը կամ դեմքի գեղեցկությունը, նրանք իսկական մուսուլմանուհի են ընտրում: Հոգեւոր գեղեցկության թագուհին կդառնա այն մասնակիցը, որը անկեղծ աստվածապաշտություն եւ ծնողների նկատմամբ նվիրվածություն է ցուցաբերել: «Սա այլընտրանք է գեղեցկությունն այլասերող մրցույթներին, երբ դիտարկվում է միայն կնոջ դեմքն ու արտաքինը,- ասում է մրցույթի հիմնադիր Խադրի Ալնուբարակը:- Հաղթողն անպայման չէ, որ լինի գեղեցկատես, մենք մտածում ենք հոգեւոր գեղեցկության եւ կնոջ բարոյական որակների մասին»:

Վաղը մեկնարկող մրցույթին կմասնակցեն 15-20 տարեկան 200 աղջիկներ: Նրանք անց են կացնելու 10 շաբաթ եւ ուսումնասիրելու են հետեւյալ առարկաները՝ «Ինչպես արթնացնել սեփական ներքին ուժը», «Ինչպես դառնալ առաջնորդ» եւ «Մայրիկ, դրախտը քո ոտքերի տակ է»: Մուհամեդ մարգարեի ցուցումների համաձայն՝ ծնողների նկատմամբ հարգանքն ամենակարեւոր առաքինություններից մեկն է: Դրանից հետո աղջիկները կանցնեն համապատասխան ստուգումներ:

Մասնակիցների մրցույթը չի ցուցադրվելու հեռուստատեսությամբ, իսկ ժյուրիի կազմում չի լինելու ոչ մի տղամարդ: «Միսս բարոյականություն» մրցույթի հաղթողը հայտնի կդառնա հուլիսին եւ կստանա $2600:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել