Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծել են հեռուստալրագրողին

Մայիս 08,2009 00:00

\"\"\"\"

Երեկ ժամը 00.02-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 1957 թ. ծնված Նվեր Մնացականյանին: Նրանք դիմել են փախուստի: Ն. Մնացականյանը բուժօգնության է դիմել «Արմենիա» ՀԲԿ, ստացել է բուժօգնություն եւ գնացել տուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանին դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով երեկ հարուցվել է քրգործ: Հեռուստալրագրողը վնասվածքներ է ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը պաշտոնապես հերքել է այն լուրերը, թե իբր «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը ծեծի է ենթարկվել Գագիկ Ծառուկյանի պատվերով:

«Արմինֆոյին» Խ. Գալստյանը հայտնել է, որ ԲՀԿ-ն ոչ մի առնչություն չունի այդ միջադեպին: «Դա չափազանց պրիմիտիվ քայլ կլիներ մեր կողմից: Ես անգամ տեղյակ չեմ, թե արդյոք Մնացականյանի ծեծը համապատասխանում է իրականությանը: Կարծում եմ, այսօր երեկոյան, ինչպես միշտ, մենք նրան կտեսնենք «Շանթի» եթերում»,- նշել է Գալստյանը, ավելացնելով, թե որպես լրագրող Նվեր Մնացականյանը խնդիրներ ունի Ահարոն Ադիբեկյանի անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներն օբյեկտիվ ներկայացնելու առնչությամբ, սակայն դա արդեն նրա գործն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել