Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղան փողերը

Մայիս 08,2009 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում փորձում էր նախարարներից ճշտել՝ «վերջապես ե՞րբ են տեղ հասնելու Համաշխարհային բանկի փողերը»: Ի պատասխան հարցադրմանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նախ տեղեկացրեց, որ «իրենք բոլոր ծրագրերը պարտաճանաչորեն ներկայացրել են, մնում է, որ բանկը համապատասխան գումարը փոխանցի»: Իսկ թե կոնկրետ երբ՝ պարոն Ներսիսյանը խոստացավ ճշտել Համաշխարհային բանկի (ՀԲ) գրասենյակից ու այդ մասին տեղեկացնել վարչապետին: Նշենք, որ խոսքը հանրապետության համար կենսական նշանակության ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքների համար պահանջվող գումարի մասին է, որը նախատեսված է ՀԲ-ի վարկային ծրագրով: Կառավարության նիստում հավանության է արժանացել բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը: Օրինագծերի ընդունման դեպքում առեւտրային, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները հնարավորություն կստանան ներգրավելու ստորադաս փոխառու կապիտալ եւ այդ ճանապարհով բարելավելու իրենց ֆինանսական վիճակը: Նշենք, որ ստորադաս պարտավորություն են համարվում այն ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվում են ավելի քան 10 տարի ժամկետով՝ ընկերության կապիտալի ավելացման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել