Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ

Մայիս 08,2009 00:00

«Շատ դժվար է հաղթահարել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներն առանց լուծելու Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրները»: Հայտարարելով այս մասին՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի ժամանակավոր անդամն է այժմ Թուրքիան, Հայաստանին կհամարի օկուպանտ երկիր: Ըստ Panarmenian.net-ի, Թուրքիայի վարչապետը գտնում է, որ ՄԱԿ-ը պետք է նման որոշում կայացնի եւ կոչ անի Հայաստանին զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից: «Թուրքիան արդեն քայլեր է ձեռնարկել եւ առաջարկել է ձեւավորել Կովկասի կայունության պլատֆորմը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ: Վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է առաջնահերթ լուծում ստանա, որից հետո կլուծվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները»,- ասել է Էրդողանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել