Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ

Մայիս 08,2009 00:00

Երեկ գրող Լեւոն Խեչոյանը «Առավոտի» խմբագրություն էր ուղարկել հետեւյալ գրությունը. «Իմ աջակցությունը հայտնելով ջավախահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանին՝ դատապարտում եմ Թբիլիսիի կալանատանը աշխատակիցների կողմից նրան դաժան ծեծի եւ կտտանքների ենթարկելու փաստը: Կատարվածը դիտարկելով որպես քաղաքական հաշվեհարդար՝ ջավախահայությանը ծեծի, խոշտանգումների եւ վախեցնելու օրինակով ընդհանրապես ետ պահելու ձայնի իրավունքից: Վրաստանի իշխանություններից պահանջում եմ դադարեցնել Վահագն Չախալյանի դեմ քաղաքական դրդապատճառներով կազմած կեղծ դատական գործը եւ ազատ արձակել: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանից պահանջելով հրապարակային բացատրություն՝ կատարված քստմնելի գործի վերաբերյալ: Պահանջելով նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ զորավիգ լինել «Միասնական Ջավախք- ժողովրդավարական դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ, քաղբանտարկյալ հայորդուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031